Ռուսաստանը ողջունում է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու Ադրբեջանի որոշումը՝ հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը։ «Ողջունում ենք ԲՐԻԿՍ-ի աշխատանքներին որպես լիիրավ անդամ մասնակցելու մեր բարեկամ Ադրբեջանի ցանկությունը։ Մենք կշարունակենք աջակցել, որպեսզի դա տեղի ունենա: Կարծում եմ՝ դա կարվի առաջիկա տարիներին»,- ասել է նա:                
 

Գոնե անկեղծ եղեք սեփական ժողովրդի հետ. Արգիշտի Կիվիրյան

Գոնե անկեղծ եղեք սեփական ժողովրդի հետ. Արգիշտի Կիվիրյան
09.08.2022 | 07:23

Ողջ խնդիրն այն է, որ 2020 թվականի հայտարարության մեջ որևէ խոսք չկա Բերձորն ու Աղավնոն հանձնելու կամ տեղահանելու մասին, ու եթե դրանք ի սկզբանե ընկել էին այդ հայտարարությամբ նախատեսված 5 կմ լայնությամբ Լաչինի միջանցքի մեջ, ապա այդպես էլ պետք է մնար, ընդամենը կողմերի համաձայնությամբ այդ 5 կիլոմետրի մեջ պետք է կառուցվեր նոր ճանապարհ։ Այն էլ, նորից եմ կրկնում, նոր ճանապարհի նախագիծը պետք է կյանքի կոչվեր կողմերի, այսինքն՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի համաձայնեցված տարբերակով։


Հիմա այս պարագայում ակնհայտ է, որ Հայաստանը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, փորձում է Արցախի իր մանկլավիկների ձեռքերով իրականացնել մի գործողություն, որը ոչ միայն նախատեսված չէ նոյեմբերի 9-ի փաստաթղթով, այլ ուղղակի հակասում է դրան։ Բավական է Արցախի իշխանությունները դրսևորեն պետական կամք ու չկատարեն այդ պահանջը, և Ադրբեջանի համար այն կյանքի կոչելը կդառնա խնդիր:

Իհարկե, Բաքուն կդիմի սադրանքների, բայց այս փուլում նրա կողմից լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումը ընդունակ է հենց իրեն վերածելու թիրախի։ Այլ պարագայում, նման գործելաոճով Արցախի իշխանություններն իրավիճակը հասցնելու են Ստեփանակերտի վրա ադրբեջանական դրոշի բարձրացմանը:
Գոնե անկեղծ եղեք սեփական ժողովրդի հետ:

Դիտվել է՝ 8417

Մեկնաբանություններ